Նորություններ

Հայ աշակերտները կպատրաստեն խորհրդանշական անմոռուկներ

Կրթական 2015-02-12

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հանրակրթության ոլորտում նախատեսված միջոցառումների վերաբերյալ: Խորհրդակցությունը վարել է նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարին են ներկայացվել այն միջոցառումները, որոնք Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսված են հանրակրթական բոլոր հաստատություններում: 

Մասնավորապես` ի թիվս այլ միջոցառումների, որոշվել է, որ մարտի 24-ին ՀՀ դպրոցների 5-12-րդ դասարանցիները կպատրաստեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ ճանաչված անմոռուկներ՝ 1,5 մլն հատ:
 
Այդ անմոռուկները կտրամադրվեն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ բարձրացող մեր հայրենակիցներին և օտարերկրյա հյուրերին: Խորհրդակցության ընթացքում ճշգրտվել են նաև նախատեսված միջոցառումների ժամանակացույցը, քննարկվել են կազմակերպական այլ հարցեր:
 
Աղբյուրը՝ edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: