Նորություններ

Լևոն Արոնյանը՝ ցյուրիխյան մրցաշարի մասնակից

Սպորտ 2015-02-12

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի «Ցյուրիխի շախմատային մարտահրավեր» մրցաշարին, որը կանցկացվի 2015թ.-ի փետրվարի 13-19-ը:

Շվեյցարիայում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերի մրցակիցները կլինեն հնդիկ Վիշվանաթան Անանդը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու Նակամուրան ու ռուսաստանցիներ Վլադիմիր Կրամնիկը և Սերգեյ Կարյակինը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արոնյանը մասնակցեց Բադեն-Բադենի շախմատային սուպերմրցաշարին, որում գրավեց 5-րդ տեղը:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: