Նորություններ

Կարլսենը՝ սուպերմրցաշարի հաղթող

Սպորտ 2015-02-11

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հաղթող է ճանաչվել Բադեն-Բադենի շախմատային սուպերմրցաշարում: Թայ-բրեյքում Մագնուս Կարլսենի մրցակիցը Գերմանիան ներկայացնող Արկադի Նայդիչն էր: Գրոսմայստերներն առաջին տեղը կիսել էին՝ վաստակելով հավասար միավորներ (4.5-ական):
Թայ-բրեյքում արագ շախմատի և կայծակնային խաղի կանոններով երկուական պարտիաների ավարտին գրանցվել է ոչ ոքի: «Արմագեդոն» պարտիայում Կարլսենը սպիտակներով հաղթանակ է տարել և հռչակվել մրցաշարի հաղթող:
 
Հիշեցնենք, որ 3-4-րդ տեղերը կիսել են անգլիացի Մայքլ Ադամսն ու իտալացի Ֆաբիանո Կարուանան՝ 4-ական միավոր: Լևոն Արոնյանը 3.5 միավորով 5-րդն է: Նույնքան միավոր վաստակել է նաև ֆրանսիացի Էթյեն Բաքրոն՝ գրավելով 6-րդ տեղը:
 
Աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը նախավերջինն է՝ 2.5 միավոր: Մրցաշարային աղյուսակը եզրափակել է Գերմանիան ներկայացնող Դավիթ Բարամիձեն՝ 1.5 միավոր:
 
Բադեն-Բադեն, 7-րդ տուր
 
Արկադի Նայդիչ (Գերմանիա) – Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Էթյեն Բաքրո (Ֆրանսիա)՝ 0.5:0.5
Դավիթ Բարամիձե (Գերմանիա) - Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)՝ 0.5:0.5
Մայքլ Ադամս (Անգլիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 1:0:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: