Նորություններ

«Խաղաղություն թող ըլլա…»

Կրթական 2015-02-10

Վանաձորի Ս. Զորյանի անվան թիվ 22 հիմնական դպրոցի գրադարանում բացվեց Հայոց եղեռնի 100-ամյակին նվիրված ցուցահանդես-միջոցառում՝ «Խաղաղություն թող ըլլա…» խորագրով:
Ցուցահանդեսի բացումն իրականացվեց աշակերտների միջոցով: Նրանք ներկայացրին իրենց կատարած աշխատանքները, գեղարվեստական խոսքի միջոցով ներկաներին իրազեկեցին մեր ժողովրդի պատմության այդ սարսափելի էջերից մեկի մասին:
 
Հակիրճ ձևով ներկայացրին նաև 1894 թվականից մինչև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցման ժամանակահատվածը՝ իրենց խոսքը համեմելով մեծ գրողների հայտնի ստեղծագործություններով:
 
Միջացառման ավարտին աշակերտներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին՝ անմար կրակի շուրջը ծաղիկներ դնելով: 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: