Նորություններ

Կայացել է նախարարական համաշխարհային համաժողովը

Ուշագրավ 2015-02-10

Կամբոջայի Թագավորությունում կայացել է «Զբոսաշրջություն և մշակույթ. նոր համագործակցության կառուցում» խորագրով նախարարական համաշխարհային համաժողովը: Համաժողովն առաջին անգամ համախմբել է աշխարհի 37 երկրի մշակույթի և տուրիզմի նախարարների, քաղաքական գործիչների, ոլորտի լիազոր մարմինների ներկայացուցիչների և փորձագետների:

Համաժողովի ընթացքում քննարկել են մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում առկա մարտահրավերները, դրանց համատեղման նոր մոդելների զարգացման հնարավորությունները, ինչպես նաև մշակութային արժեքների պահպանման, մշակույթի` որպես սոցիալական զարգացման տնտեսական աճի կարևոր բաղադրիչի, ստեղծագործական արդյունաբերության խնդիրները:

 
Համաժողովին մասնակցել է նաև ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, ով կներկայացնի 2015թ. հուլիսին Հայաստանում կայանալիք «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. Ժառանգություն+արվեստ=կայուն զարգացում» խորագրով տարածաշրջանային կոնֆերանսի ծրագիրը:  
 
Աղբյուրը՝ mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: