Նորություններ

Պայքար հաղթողի կոչման համար

Սպորտ 2015-02-10

Բադեն-Բադենում ընթացող շախմատային սուպերմրցաշարի հաղթողի կոչման համար կպայքարեն աշխարհի չեմպին Մագնուս Կարլսենը և Գերմանիան ներկայացնող Արկադի Նայդիչը, որոնք 7 հնարավորից վաստակեցին 4.5-ական միավոր: 3-4-րդ տեղերը կիսեցին անգլիացի Մայքլ Ադամսն ու իտալացի Ֆաբիանո Կարուանան՝ 4-ական միավոր:

Լևոն Արոնյանը 3.5 միավորով 5-րդն է: Նույնքան միավոր վաստակեց նաև ֆրանսիացի Էթյեն Բաքրոն՝ գրավելով 6-րդ տեղը:

Աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը նախավերջինն է՝ 2.5 միավոր: Մրցաշարային աղյուսակը եզրափակեց Գերմանիան ներկայացնող Դավիթ Բարամիձեն՝ 1.5 միավոր:
 
Բադեն-Բադեն, 7-րդ տուր
 
Արկադի Նայդիչ (Գերմանիա) – Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Էթյեն Բաքրո (Ֆրանսիա)՝ 0.5:0.5
Դավիթ Բարամիձե (Գերմանիա) - Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)՝ 0.5:0.5
Մայքլ Ադամս (Անգլիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 1:0:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: