Նորություններ

Կմեկնարկի «Բրիտանական ֆիլմերի փառատոն»-ը

Ուշագրավ 2015-02-09

Փետրվարի 14-ից հայ կինոսերները կկարողանան մասնակիցը դառնալ Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի և հնարավորություն կունենան դիտել ցուցադրվելիք բրիտանական լավագույն ֆիլմերը: Փառատոնն այս տարի նվիրվում է սիրո տարածման ու պահպանման գաղափարին:
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 14-ին Օսկարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված «Նմանակման խաղ» ֆիլմով: «Բրիտանական խորհուրդն ուրախ է յուրաքանչյուր տարի հնարավորություն տալ հայ հանդիսատեսին դիտելու բրիտանական լավագույն ֆիլմերը: 
 
Այս տարի ևս փառատոնի շրջանակում կցուցադրվի յոթ ֆիլմ, որոնք արժանացել են բազմաթիվ մրցանակների ու ստացել կինոքննադատների բարձր գնահատականը»,- նշել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:
 
Փառատոնի շրջանակում մայրաքաղաքում և մարզերում կցուցադրվի յոթ ֆիլմ, որոնք պատմում են սիրո, հավատարմության, հասարակության ստեղծած կանոնների, երջանկության համար տարվող պայքարի ու հաղթանակի մասին: 
 
Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 14-ից մինչև փետրվարի 20-ը: Երևանյան ցուցադրությունից հետո ֆիլմերը կներկայացվեն Դիլիջանում (5-7 մարտի), Արարատում (16-18 մարտի, Արարատի Մշակույթի Պալատում) և Արմավիրում (20-22 մարտի, Արմավիրի Մշակույթի Պալատում)։ 
 
Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:
 
Աղբյուրը՝ www.panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: