Նորություններ

Երևանում կգործի չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց

Կրթական 2015-02-06

ՀՀ կառավարությունը ՀՀ կրթության և գիտության նախարարությանը թույլատրել է Երևան քաղաքի Զ. Սարկավագի 14 հասցեում գտնվող մակերեսով ուսումնական մասնաշենքի ապամոնտաժման գործընթացը:

Այդ տարածքում կառուցվելու է չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց, որի ստեղծման պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ և ՉԺՀ նախագահների 2010թ. հանդիպման ժամանակ: 

Կարևորելով ծրագիրը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարին, որպեսզի մինչև ս.թ. մայիսի վերջը շինարարությունն սկսելու հնարավորություն ստեղծվի: 
 
Աղբյուրը՝ 168.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: