Նորություններ

«1915»-ը բրազիլական թատրոնի բեմում

Ուշագրավ 2015-02-06

«1915» խորագրով ներկայացումը, որը թատերականացվել է բրազիլահայ դերասան Արթուր Հարոյանի սցենարով, 2015թ.-ի ապրիլից կներկայացվի բրազիլացի հանդիսատեսին։ Ներկայացման բեմադրիչն է բրազիլացի ռեժիսոր Ռոժերիո Ռիզզարդին:
Արթուր Հարոյանը նշել է, որ թատերական խմբի այս ներկայացումը հաջողություն է ունեցել դեռ 2012թ.-ին, երբ առաջին անգամ լատինաամերիկյան բեմից խոսվել է Հայոց ցեղասպանության մասին։
 
«Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի բոլորման նախաշեմին Լատինական Ամերիկայի ամենամեծ քաղաքի՝ Սան Պաուլոյի հանտիսատեսը նույնպես կարող է ականատես լինել աշխարհի բոլոր ժողովուրդներին սպառնացող դեռևս անպատիժ մնացած մեծագույն հանցագործության գեղարվեստական բեմադրությունը»,-ասել է Արթուր Հարոյանը։
 
Ըստ սցենարի հեղինակի՝ «1915»-ը պատմական, դրամատիկական և գեղարվեստական տարրերի համադրություն է՝ գրավիչ և արտասովոր կերպարներով, տեսարանների անսպասելիությամբ:
 
Աղբյուրը՝ www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: