Նորություններ

Հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Հրանտ Մաթևոսյանին

Ուշագրավ 2015-02-05

ՀՀ կառավարությունում կայացել է հայ անվանի գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական հանձնաժողովի նիստը, որին ներկա են գտնվել նաև մեծանուն գրողի ընտանիքի անդամները՝ կինը և որդին:
Փետրվարի 12-ին լրանում է Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակը, և ՀՀ կառավարությունը պատրաստվում է բարձր մակարդակով նշել անվանի գրողի հոբելյանը: 
 
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է Հրանտ Մաթևոսյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագրի նախագիծը: 
 
Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի շրջանակում հանձնաժողովի անդամները տարբեր միջոցառումներ կազմակերպելու առաջարկներ են ներկայացրել: 
 
Միջոցառումները կմեկնարկեն փետրվարի 12-ին Կոմիտասի անվան պանթեոն այցելությամբ, Հ. Մաթևոսյանի անվան հիմնական դպրոցի սաների մասնակցությամբ հուշ-ցերեկույթով և կշարունակվեն ողջ տարվա ընթացքում: 
 
Նախատեսվում է նաև մեծանուն գրողի հիշատակին նվիրված միջոցառման անցկացում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, վավերագրական ֆիլմի և արխիվային ֆիլմերի ցուցադրություն և այլն: 
 
Կառավարության ղեկավարը հանձնարարել է մշակույթի նախարարին ամփոփել հնչեցված առաջարկները և միջոցառումների ծրագրի վերջնական տարբերակը ներկայացնել վարչապետին: 
 
Աղբյուրը՝ 168.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: