Նորություններ

Բորուսիան պարտություն է կրել

Սպորտ 2015-02-05

Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի առաջնությունում հանդես է գալիս ոչ հաջող ելույթներով՝ զիջելով դիրքերը և հայտնվելով վերջին հորիզոնականում: 19-րդ տուրում սեփական խաղադաշտում անցկացրած հանդիպումը նույնպես ավարտվել է պարտությամբ. թիմը նվազագույն հաշվով պարտվել է «Աուգսբուրգին»:

Առաջին խաղակեսում տանտերերն ունեին խաղային առավելություն և գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը գրավեց դարպասը, սակայն մրցավարը չհաշվեց գոլը, քանի որ ֆուտբոլիստը գտնվում էր խաղից դուրս վիճակում:

50-րդ րոպեին հյուրերի գրոհի ժամանակ արգենտինացի Ռաուլ Բոբադիլան դուրս մնաց «Բորուսիայի» պաշտպանների վերահսկողությունից և բացեց խաղի հաշիվը: 64-րդ րոպեին Օբամեյանգը մեծ արագությամբ միայնակ դուրս եկավ դարպասապահի դեմ, սակայն նրա հետ պայքարում կանոնները խախտեց գերմանացի պաշտպան Կրիստոֆ Յանկերը և հեռացվեց խաղադաշտից:
 
«Բորուսիան» չօգտվեց թվային առավելությունից. գոլային պահերը հյուրերի դարպասի մոտ քիչ էին: «Աուգսբուրգը» վաստակեց 33 միավոր և հավասարվեց երրորդ տեղում գտնվող Մյոնխենգլադբախի «Բորուսիային»:
 
Յուրգեն Կլոպի թիմը 16 միավորով վերջին տեղում է: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում փոխարինման դուրս եկավ 72-րդ րոպեին:
 
Գերմանիայի առաջնություն, 19-րդ տուր
 
«Բորուսիա» - «Աուգսբուրգ»՝ 0:1
Ռաուլ Բոբադիլա, 50
Հեռացում. Կրիստոֆ Յանկեր, 64 («Աուգսբուրգ»)
«Քյոլն» - «Շտուտգարտ»` 0:0
«Հերտա» - «Բայեր»՝ 0:1
Շտեֆան Կիսլինգ, 49:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: