Նորություններ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 23-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ

Կրթական 2015-02-04

ՀՀ Զինված ուժերի կազմավորման 23-ամյա հոբելյանն ըստ արժանվույն տոնեց Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցը: Տոնական օրն այստեղ սկսվեց դպրոցամերձ հրապարակում կազմակերպված պայմանական զորահանդեսով, որին մասնակցում էին դպրոցի սաները, զինղեկ Մուշեղ Մնացականյանը, ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, ուսուցիչներ, ծնողներ:

Պետական օրհներգի խրոխտ հնչյունների ներքո զգաստ կանգնած ռազմահագուստով աշակերտները դիտվում էին որպես իսկական զինվորներ, հայրենիքի ապագա պաշտպաններ:

Տնօրեն Գոհար Գևորգյանն ընթերցեց Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի ուղերձը դպրոցականներին, հնչեցին հայրենասիրական երգեր, բանաստեղծություններ, ներկայացվեցին դրվագներ պայմանական մարտարվեստից:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: