Նորություններ

Հայ պատանիները ելույթ են ունեցել Իսպանիայում

Ուշագրավ 2015-02-03

Պինտո քաղաքում (Իսպանիա) կայացած համերգային ծրագրերում ելույթով են հանդես եկել Հայաստանի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողները:

Համերգը կայացել է «Մադրիդի հայեր» ասոցիացիայի և Մշակույթի վարչության համատեղ ջանքերով: Հայ երաժիշտ-կատարողները ելույթ են ունեցել հունվարի 30-ին և փետրվարի 1-ին:

Հայ պատանիների համերգը նվիրված եղել 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
 
Պինտոյի քաղաքապետ Միրիամ Ռաբանեդան շնորհակալություն է հայտնել երիտասարդ կատարողներին և նրանց մաեստրոներին մատուցված որակյալ երաժշտության համար:
 
Աղբյուրը՝ www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: