Նորություններ

Աշխարհի ամենաթանկ ուտեստները

Ուշագրավ 2013-04-08

Աշխարհի ամենաթանկ ուտեստների ցանկը կազմելու համար համապատասխան գործով զբաղվողները դիմել են գուրմանների օգնության:

Պելմենի. այս ցանկում ռուսների ամենասիրելի ուտեստի առկայությունը զարմանք կառաջացնի շատերի մոտ: Սակայն ռուսական պելմենները չէ, որ արժանացել են այս կոչմանը: Աշխարհի ամենթանկ պելմենները կարելի է համտեսել Նյու Յորքի   Բրոնքսի "Golden Gates" ռեստորանում: Ուտեստի առանձնահատկությունն այն է, որ նրա բաղադրության մեջ են մտնում ոչ միայն տավարի, խոզի և սաղմոնի նուրբ միս, այլ նաև ստորջրյա աշխարհի “Curtius Flame” ձկան երկաթային մասեր: Այս հավելման շնորհիվ պելմեններն ունեն արտասովոր կանաչակապտավուն երանգ, ինչը, սակայն, չի խանագարում, որ դրանք լինեն նույնքան համեղ: 8 պելմեններից բաղկացած ուտեստը ռեստորանում մատուցվում է 2400 ԱՄՆ դոլարով, իսկ 16-ը` 4400 ԱՄՆ դոլարով:

Սպիտակ տրյուֆել (սունկ). այս ուտեստի ստույգ գինը գոյություն չունի, քանի որ ամեն մի հատիկ սունկը վաճառվում է միայն աճուրդների ժամանակ: Վերջինիս ամենաբարձր արժեքը կազմել է 30 հազար եվրո: 
 
Սև շոկոլադ. էկզոտիկ քաղցրավենիքների սիրահարներին առաջարկվում է “Chocopologie by Knipschildt” շոկոլադը, որն ամենաթանկն է աշխարհում: Նրա հայրենիքը Միացյալ Նահանգներն են: 453 գր. քաշով շոկոլադե սալիկի արժեքը կազմում է 2600 ԱՄՆ դոլար:
 
Կարտոֆիլ. դրա առկայությունը տվյալ ցուցակում կարող է փոքր-ինչ տարօրինակ թվալ, սակայն "La Bonnotte" կարտոֆիլի 1 կգ արժեքը կազմում է 500 եվրո: Այն աճում է Նուրմուատիե կղզու վրա, իսկ բերքահավաքն իրականցվում է բացառապես ձեռքով: 
 
Տավարի միս. աշխարհի ամենթանկ միսն է համարվում ճապոնական Վագիու ցեղատեսակի կովերի միսը, որն անվանում են տավարի մարմարե միս: Վերոհիշյալ կենդանիները շրջապատված են հատուկ ուշադրությամբ և հոգատարությամբ: Ամեն օր նրանց տալիս են գարեջուր և սակե, իսկ որպես սնունդ տրվում են բացառապես լավագույն խոտերը: Երկար ժամանակ ճապոնացիները խոչընդոտում էին այս կովերի արտահանմանն այլ վայրեր, սակայն այսօր արդեն դրանք բազմանում են նաև Ավստրալիայում: Այսպիսով, եթե ցանկանում եք համտեսել մարմարե միս, ապա պատրաստեք Ձեր դրամապանակը. 200 գր ֆիլեի համար ստիպված կլինեք վճարել առնվազն 100 ԱՄՆ դոլար, իսկ ամենանուրբ պատառների արժեքը հասնում է 1000 ԱՄՆ դոլարի:
 
Սենդվիչ. արագ սնունդ նախընտրողների համար պատրաստվել է աշխարհի ամենաթանկ բուտերբրոդը: Այսպիսի ուտեստ կարելի է տեսնել միայն «Ֆոն Էսսեն» հյուրանոցային ցանցում: Սենդվիչի գինը կազմում է ընդամենը 200 ԱՄՆ դոլար: Բաղադրության մեջ են մտնում հատուկ հացի տեսակ, իբերական խոզապուխտ, սպիտակ տրյուֆելներ, հավկիթներ, իտալական չորացրած լոլիկ:
 
Պիցցա. աշխարհի ամենաթանկ պիցցան առաջարկվում է հենց իր իսկ հայրենիքում` Իտալիայում: Այն կոչվում է “Լյուդովիկոս XIII”: Պիցցայի գինը կազմում է 8300 եվրո: Այս պիցցան պատրաստվում է անմիջապես հաճախորդի աչքի առաջ, իսկ բաղադրության մեջ մտնում է բուֆալո մոցառելլա պանիր, կարմիր լանգուստ, 3 տեսակի խավիար, օմար և ծովախեցգետիններ: Ուտեստում օգտագործվում է հատուկ ավստրալական վարդագույն "Murray River" աղ:
 
Ձվածեղ. էկզոտիկ ձվածեղ վայելելու համար այս ուտեստի սիրահարները կարող են ուղևորվել Նյու Յորքի "Le Parker Meridien" հյուրանոց: Հենց այստեղ կարելի է պատվիրել աշխարհի ամենաթանկ ձվածեղը 1000 ԱՄՆ դոլար արժողությամբ: Բնականաբար, վերջինիս բաղադրության մեջ են մտնում ոչ միայն հավկիթներ, այլ յուրատեսակ այլ բաղադրամասեր, օրինակ` լոբստերներ: Ուտեստը մատուցվում է տապակած կարտոֆիլե բարձիկի վրա, իսկ որպես ձևավորում օգտագործվում է սևրուգա ձկան խավիարը:
 
Աղցան. աշխարհի ամենաթանկ աղցանի անվանումն է "Florette Sea & Earth": Այն Ձեզ համար կպատրաստեն  Օքսֆորդի "Le Manoir aux Quat Saisons" հյուրանոցում: Մեկ բաժնի արժեքը կազմում է 800 եվրո, իսկ բաղադրության մեջ է մտնում 50 գր սպիտակ սևրուգայի հատընտիր խավիար, կորնոուլյան ծովախեցգետին, լանգուստ, լոբստեր, թարմ հազար, մի փոքր ձիթայուղ, կարմիր պղպեղ, քերած տրյուֆելներ, կարտոֆիլ: Ուտեստը ձևավորվում է ոսկեգույն փայլաթիթեղով:
 
Սուրճ. աշխարհի ամենաթանկ սուրճը "Kopi Luwak"-ն է: "Kopi" ինդոնեզերեն նշանակում է "սուրճ", իսկ "Luwak"-ը դա մի ոչ շատ մեծ վայրի կենդանի է, որը սիրում է սնվել սուրճի ծառի հասած բերքով` դրանցից ընտրելով լավագույնները: Նա ավելի շատ սուրճ է ուտում, քան կարող է մարսել: Չմարսված հատիկները, անցնելով կենդանու աղիներով, ենթարկվում են ֆերմենտների ազդեցությանը` այսպիսով հաղորդելով սուրճին անկրկնելի համ և հոտ: Այս սուրճի մի կիլոգրամն արժե 300-400 ԱՄՆ դոլար:
 
Թեյ. աշխարհի ամենաթանկ թեյը կոչվում է Դահունպաո, որը չինարենից թարգմանաբար նշանակում է «Մեծ կարմիր խալաթ»: Այն պատկանում է ուլունների շարքին (ուլունը թեյի տեսակ է, որն ունի շատ սուր համ և բուրմունք): «Մեծ կարմիր խալաթ» ստանում են 6 թփերի տերևներից: Թեյի գինը կազմում է 1 կգ-ի համար 685 հազար ամերիկյան դոլար: 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: