Նորություններ

Տեղեկատվական տեխնոլոգիաները` վտանգի աղբյուր

Ուշագրավ 2015-01-29

Տեղեկատվական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացումը որքան օգտակար, նույնքան էլ սպառնալից է մարդկության համար: Այսպես, Բիլ Գեյթսը, անդրադառնալով տեխնոլոգիական ոլորտի աճին, նշել է, որ մարդկությունը պետք է անհանգստանա տեխնոլոգիաների նման արագ տեմպերով զարգացումից:
Այս ասելով՝ Գեյթսը մասնավորապես նկատի է ունեցել արհեստական ինտելեկտի ստեղծման փորձերը, ինչն ըստ նրա՝ լուրջ սպառնալիք է մարդկության համար: Գեյթսը մանրամասնել է, որ թեկուզ ներկայում այդպիսի սպառնալիք չկա, սակայն այն կարող է ի հայտ գալ ապագայում:
 
«Ես այն մարդկանցից եմ, ովքեր կարծում են, որ արհեստական հզոր ինտելեկտը սպառնալիք է մարդկության համար: Սկզբում ռոբոտները մեր փոխարեն կանեն աշխատանքը և սկզբնական շրջանում այդքան էլ խելացի չեն լինի: 
 
Բայց մի քանի տասնամյակ անց մեքենաները կխելոքանան, և դա արդեն լուրջ խնդիր կլինի մեզ համար: Չեմ հասկանում, թե ինչու շատ մարդկանց չի անհանգստացնում այս հարցը»,- ասել է գործարարը:
 
Ավելի վաղ բրիտանացի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգն է նախազգուշացրել, որ արհեստական ինտելեկտ ստեղծելու փորձերն իրենց մեջ կրում են ահռելի վտանգներ ողջ մարդկության գոյության համար:
 
Աղբյուրը՝ www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: