Նորություններ

«Մշակութային ցեղասպանություն»

Ուշագրավ 2015-01-26

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ բացվել է «Մշակութային ցեղասպանություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես է բացվել Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում:

Միջոցառմանը ներկա Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին թեմի երիտասարդաց միությունների նախաձեռնություններին աջակցելու համար: 

Ճեմասրահում ցուցադրված խորհրդանշական 24 լուսանկարներում ներկայացված են Արևմտյան Հայաստանի խոնարհված սրբավայրերն ու կոթողները:
 
Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և լուսանկարների հեղինակ Տաթև Մելքոնյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է ճեմասրահում, ծանոթացել ներկայացված լուսանկարներին:
 
Աղբյուրը՝ www.panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: