Նորություններ

Կարլսենը կրկին հաղթանակեց

Սպորտ 2015-01-26

Մագնուս Կարլսենը երրորդ անգամ դարձել է Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվող “Tata Steel Chess” սուպերմրցաշարի հաղթողը: Հունվարի 25-ին կայացած վերջին 13-րդ տուրում ՖԻԴԵ-ի առաջին համարը սպիտակներով ոչ ոքի է խաղացել խորվաթ Իվան Շարիչի հետ և մրցաշարն ավարտել 9 միավորով:

Նորվեգացի գրոսմայստերին կեսական միավոր զիջեցին հոլանդացի Անիշ Գիրին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, չինացի Դին Լիրենը եւ ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոն, ովքեր բաժանեցին 2-5-րդ տեղերը:

Մրցաշարի գործող հաղթող Լևոն Արոնյանը վերջին տուրում սպիտակներով պարտվել է Դին Լիրենին և 5.5 միավորով լեհ Ռադոսլավ Վոյտաշեկի հետ բաժանել 9-10-րդ տեղերը:
 
Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերը 13 տուրերում հաղթել է միայն վրացի Բահադուր Ջոբավային, պարտվել Մագնուս Կարլսենին, Ուեսլի Սոյին և Դին Լիրենին ու 9 պարտիա ավարտեց ոչ ոքի:
 
32-ամյա Արոնյանը “Tata Steel”-ի քառակի հաղթող է: Նա Վեյկ Ան Զեեում տիտղոս է նվաճել 2007-ին, 2008-ին, 2012-ին և 2014 թվականներին:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: