Նորություններ

Մարզում «Բորուսիայի» ընդհանուր խմբում

Սպորտ 2015-01-24

Հենրիխ Մխիթարյանը վերադարձել է և մարզվում է Դորտմունդի «Բորուսիայի» ընդհանուր խմբում: Հունվարի 23-ին 26-ամյա ֆուտբոլիստն այս տարվա առաջին մարզումն է անցկացրել գերմանական ակումբի ընդհանուր խմբում:

Մխիթարյանը վնասված էր ստացել դեկտեմբերի 13-ին կայացած Բեռլինի «Հերտայի» հետ Գերմանիայի առաջնության խաղում և 3 շաբաթ բաց թողնելուց հետո վերջին շրջանում մարզվում էր անհատական ծրագրով:

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 17 տուրերից հետո «Բորուսիան» 15 միավորով նախավերջին տեղում է:
 
18-րդ տուրում Յուրգեն Կլոպի թիմը հունվարի 31-ին կհյուրընկալվի Լևերկուզենի «Բայերին»:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: