Նորություններ

«Դինամո» – «Շախտյոր»՝ 1:2

Սպորտ 2013-04-08

Կիևում կայացավ ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 23-րդ տուրի վերջին խաղը՝ «Դինամոյի» և «Շախտյորի» մասնակցությամբ:

Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց «Դինամոյի» ուկրաինացի կիսապաշտպան Անդրեյ Յարմոլենկոն, բայց մինչև ընդմիջման գնալը հյուրերը հավասարեցրին հաշիվը:

44-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո գնդակը դիպավ կիևցիների բրազիլացի պաշտպան Դանիլո Սիլվայի ոտքին և, փոխելով ուղղությունը, հայտնվեց դաշտի տերերի դարպասում: Այս գոլը չգրանցվեց Հենրիխի հաշվին: 75-րդ րոպեին Մխիթարյանը երկրորդ գնդակն ուղարկեց «Դինամոյի» դարպասը՝ հաղթանակ պարգևելով «Շախտյորին»: «Դինամո» – «Շախտյոր» խաղն ավարտվեց 1:2 հաշվով: 

Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանն իր գոլերի քանակը հասցրեց 20-ի և վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Հենրիխին 2 գոլ է բաժանում ուկրաինական Պրեմյեր լիգայի բոլոր ժամանակների ռմբարկուական ռեկորդից:

Աղբյուր՝ www.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: