Նորություններ

Տեղափոխման առաջարկ «Չիկագո Ֆայեր»-ից

Սպորտ 2015-01-23

«Չիկագո Ֆայեր» ակումբը, որը հետաքրքրված էր Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանով, հրավերի առաջարկ է արել հայ ֆուտբոլիստին:

Ամերիկյան ակումբը պատրաստ է 27-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել երկարաժամկետ պայմանագիր:

Չիկագոյի ակումբը պատրաստ է վճարել ֆուտբոլիստին նույն գումարը, որը Մովսիսյանն ստանում է մոսկովյան ակումբում՝ տարեկան մոտ 2.1 միլիոն եվրո:
 
Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված են նաև գերմանական «Վոֆլսբուրգը» և անգլիական «Հալ Սիթին»:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: