Նորություններ

Նորարարական արձաններ, որոնք ցնցել են աշխարհը

Ուշագրավ 2013-04-05

Խոսքը Երևանի Կասկադում տեղադրված Բոտերոյի «Ծխող կինը» արձանի մասին չէ, որը հասցրել է հայաստանյան հասարակությունում մեծ քննադատությունների, ոգևորված դրական գնահատականների և սոցիալական ցանցերում իրարամերժ բանավեճերի թիրախ հանդիսանալ: Անկախ ամեն տեսակի մեկնաբանություններից՝ այն դուրս է ընդունված ձևաչափերի սահմաններից և դասվում է արվեստի ոչ միանշանակ լուծումներ ունեցող արձանների թվին:

Եթե Բոտերոյի «Ծխող կինը» արձանը չես կարող անվանել արվեստի համար հեղափոխական նմուշ համաշխարհային մասշտաբներով, այն, միևնույն է, կարող ես որոշակի առումով հեղափոխական համարել երևանյան փոքր իրականության համար: Սակայն խոսքը երևանյան ցնցումների մասին չէ:

Նորարարական ոճի արձաններ, որոնք ցնցել են ամբողջ աշխարհը, կերտել արվեստի մի նոր էջ և վերջին տարիներին արժանացել միջազգային հանրության առավել բարձր կարգի ուշադրությանը:
 
Ժամանակին դրանք ճանաչվել են նորաոճ, հեղափոխական, հոգեբանական տեսակետից նույնիսկ մտատանջող, ոչ դյուրըմբռնելի կամ դյուրամարս:
 
Դրանցից ստացված տպավորությունը կարելի է բնորոշել այսպես` «Արձաններ, որոնք ծակում են ուղեղը», հայտնում է TRAVELBLOG.am-ը:
 
Թվում ենք դրանք.
1. The Awakening (Արթնացողը), Մերիլենդ, ԱՄՆ 
Հեղինակ` Ջ. Սյուարդ Ջոնսոն Կրտսեր
Հողի տակ թաղված վհատված հսկայի արձան, ով փորձում է ճողոպրել և դուրս գալ ազատության: Տպավորությունները հակասական են և խորիմաստ:
 
2. «Հսկա ձեռք»-ի արձանը՝ թաղված Ատակամա անապատում, Չիլի 
Հեղինակ` Մարիո Իրառազաբալ
 
3. «Դեպի երկինք», Փենսիլվանիա, ԱՄՆ
Հեղինակ` Ջոնաթան Բորովսկի
Առաջին շրջանում Ջոնաթան Բորովսկու «Քայլելով դեպի երկինք» արձանն արժանացել է միջազգային հանրության կողմից իրարամերժ կարծիքների` հետզհետե ճանաչվելով որպես իսկական գլուխգործոց:
 
4. «Հսկա Ծորակը», Վինտերտուր, Շվեյցարիա
Տեխնոպարկ Վինտերտուր
Ծորակը կախված է օդում, արձանն ապահովված է մշտական սառը ջրով: 
 
5. Ջրի մարդը (ջրաչափերի ցուցմունքները գրանցողների հետ կապ չունի)
Ջրում պառկած մարդու արձանը Ստոկհոլմում, Շվեդիա
 
6. «Մետաղմորֆոզիս», Շառլոտ, Հյուսիսային Կարոլինա
Հեղինակ` Դեյվիդ Չեռնի
7. «Կախված մարդը», Պրահա, Չեխիա
Հեղինակ` Դեյվիդ Չեռնի
 
8. Կառլ Միլսի «Երկնային կամարի» արձանը Ստոկհոլմում, Շվեդիա
 
9. «Գետնատակից դուրս եկող ջութակահարը», Ամստերդամ, Նիդեռլանդներ
 
10. Չարլզ լա Տրոբեի գլխիվայր արձանը Մելբուռնում, Ավստրալիա
Երբեմն հարկ է ցանկացած երևույթին, մտքին կամ սկզբունքներին մոտենալ հակառակ կողմից:
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: