Նորություններ

Հայ գրոսմայստերը հաղթանակել է

Սպորտ 2015-01-21

“Tata Steel Chess” շախմատային սուպերմրցաշարում, որն ընթանում է Վեյկ Ան Զեեում, 9-րդ տուրի խաղերում Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթանակ է տարել վրացի Բահադուր Ջոբավայի նկատմամբ:
Պարտիան ավարտվել է 24-րդ քայլին:
 
Սա Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերի առաջին հաղթանակն էր Վեյկ Ան Զեեում:
 
Արոնյանը վաստակեց 4 միավոր և 10-րդ տեղում է:
 
Հաջորդ տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: