Նորություններ

Լևոն Արոնյանը կմրցի Բահադուր Ջոբավայի հետ

Սպորտ 2015-01-20

“Tata Steel Chess” շախմատային սուպերմրցաշարում, որն ընթանում է Վեյկ Ան Զեեում, հունվարի 20-ին կանցկացվի 9-րդ տուրը: Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա վրացի Բահադուր Ջոբավայի հետ:

8 տուրերում Հայաստանի հավաքականի առաջատարը կրել է 2 պարտություն, 6 պարտիա ավարտել է ոչ ոքի և 3 միավորով 10-րդ տեղում է:

Ջոբավան 1.5 միավորով հետնապահն է:
 
“Tata Steel Chess”-2015, 9-րդ տուր
 
Լևոն Արոնյան (Հայաստան) - Բահադուր Ջոբավա (Վրաստան)
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)
Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) - Հոու Յիֆան (Չինաստան)
Իվան Շարիչ (Խորվաթիա) - Լյուկ վան Վելի (Հոլանդիա)
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Դին Լիրեն (Չինաստան)
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)
Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան) - Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա):
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: