Նորություններ

Ինչպես կառավարել զայրույթը

Ուշագրավ 2015-01-19

Գաղտնիք չէ, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ զայրույթը օրգանիզմի համար: Այն կառավարելը նույնքան կարևոր է մեր սրտի համար, որքան վնասակար սովորույթներից հրաժարվելը, առողջ սննդակարգը և կանոնավոր մարզվելը: Ստորև ներկայացվում է այդ վնասակար զգացմունքը մեղմելու մի քանի քայլ:
1. Ճանաչեք զայրույթը
 
Զայրույթը մեղմելու առաջին քայլն այն ճանաչելն է:  Հոգեբույժ Շրանդի խոսքով «ճանաչումը մտածելու գործողություն է, մինչդեռ զայրույթը՝ լոկ զգացմունք: Հենց սկսում եք ընդունել զայրույթը, Դուք արդեն վերահսկում եք այն, իսկ երբ արդեն ճանաչում եք, գիտակցում եք, որ այլ բան կցանկանայիք տեսնել»:
 
2. Որոշեք, թե ինչու եք զայրացած
 
Ձեր զայրույթի պատճառը հասկանալը ևս կօգնի մեղմել այն: Բժշկի խոսքով, երբ մենք նախանձում ենք որևէ մեկին, մտածում ենք, որ վերջինս մեզնից շատ բան ունի: Մենք կասկածում ենք՝ մտածելով, որ ինչ-որ մեկը մեզնից բան է ուզում տանել:
 
3. Զայրույթը դիտարկեք որպես վտանգի արդյունք
 
Սա իմանալը կարող է օգնել Ձեզ չեզոքացնել զայրույթը, քանի որ Դուք հասկանում եք դրա առաջացման սկզբնաղբյուրը:
 
4. Հանգստություն պահպանեք
 
Հանգստություն պահպանեք, երբ տեսնում եք, որ զայրույթը գլուխ է բարձրացնում, և թույլ մի տվեք ինքներդ Ձեզ վիճաբանությունների կամ աղմկոտ խաղերի մեջ ներքաշվել:
 
5. Կարեկցանք ցուցաբերեք
 
Եթե ուրիշի խոսքերը կամ գործողությունները զայրացրել են, փորձեք հասկանալ այդ մարդու տեսակետը, որքան էլ չհամաձայնեք նրա հետ:  Մասնագետի խոսքով մարդկային արարածները ցանկանում են արժևորված լինել, իսկ կարեկցանքը «Ես հետաքրքրված եմ քեզնով» հաղորդագրությունն է նշանակում:
 
6. Ընդունեք տարբերությունները
 
Մարդկային տեսակետների տարբերության ընդունումը ևս մեկ քայլ է տարաձայնությունների դեպքում զայրույթը ղեկավարելու համար: Նաև ցույց տվեք, որ հասկանում եք դիմացինի զայրույթը:
 
7. Շնորհակալություններով փոխանակվեք
 
Պատկերացրեք՝ ինչ կլիներ, եթե հաճախ լսեինք «շնորհակալություն», «խնդրեմ» և նման բառեր: Սա պարզապես կնշանակի, որ Դուք դիմացինից վտանգ չեք ակնկալում, նախանձ չեք, կասկածամիտ չեք:  Եթե փոխանակվում եք երախտագիտության խոսքերով, նաև կարեկցում եք, հաղորդակցվում եք, հանգստանում եք:
 
Աղբյուրը՝ med.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: