Նորություններ

«Իմ հայրենիքը» ցուցահանդեսը Նյու Յորքում

Ուշագրավ 2015-01-16

ՄԱԿ-ի նյույորքյան գրասենյակում տեղի է ունեցել սիրիահայ Հակոբ Վանեսյանի «Իմ հայրենիքը» թեմայով ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը նվիրված է պատերազմի հետևանքով ավերված Հալեպին:

Ցուցահանդեսը կազմակերպել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչությունը:

Ներկայացված 25 լուսանկարները ցույց են տալիս ավերված Հալեպը, տեղացիների տառապանքները:
 
Ցուցադրությանը ներկա են գտնվել ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին, դիվանագետներ, գիտնականներ և ԱՄՆ-ում Սիրիայի համայնքի ներկայացուցիչներ:
 
Աղբյուրը՝ www.panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: