Նորություններ

Ուսանելի դաս-միջոցառում

Կրթական 2015-01-15

Օրերս Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոցի 4 «բ» դասարանում անցկացվեց «Ճպուռն ու մրջյունը» թեմայով ուսանելի դաս-միջոցառում: Այն կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գայանե Մաղաքյանը:

Աշակերտները ներկայացան դերերով՝ հեղինակի, մրջյունի, ճպուռի կերպարներով: Այնուհետև մրջյունի, ճպուռի կերպարները փոխարինվեցին աշխատասեր, ծույլ մարդկանց կերպարներով: Այս բոլորից հետո աշակերտները տեղում մտածեցին նոր առակ աշխատասիրության և ծուլության վերաբերյալ: Այն ներկայացրեցին խմբային աշխատանքի եղանակով:

Աշակերտների մոտ ձևավորվեց հստակ վերաբերմունք աշխատասիրության հանդեպ և դատապարտվեց ծուլությունը: Ուսուցչուհի Գայանե Մաղաքյանն այս առումով գովելի աշխատանք է կատարում՝ օրվա թեմաները կապելով կյանքի հետ, կարևորելով դրանց դաստիարակչական նշանակությունը:  

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: