Նորություններ

Վենետիկյան ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը

Ուշագրավ 2015-01-15

Վենետիկի «Մարչիանա» ազգային գրադարանում տեղի է ունեցել Արմին Վեգների (գերմանացի գրող և իրավապաշտպան)` Հայոց ցեղասպանության օրերին արված լուսանկարների ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը:
Ցուցահանդեսը, որը կրում է «Արմին Թ.Վեգներ. իրավունք հայերի և հրեաների համար» խորագիրը, Իտալիայում ՀՀ դեսպանության և Իտալիայի մշակույթի նախարարության հովանավորությամբ կազմակերպել էին Վենետիկի «Մարչիանա» ազգային գրադարանը և Միլանում ՀՀ պատվո հյուպատոսությունը Հայկական մշակույթի ուսումնասիրության կենտրոնի և Վենետիկի հրեական համայնքի ու Իտալիայի հայերի միության հետ համատեղ:
 
Դեսպան Ղազարյանն իր խոսքում կարևորեց Ցեղասպանության մասին հիշողության պահպանումը, ժխտողականության դեմ պայքարը և ցեղասպանության կանխարգելումը՝ անհրաժեշտ համարելով այդ նպատակով կրթական ծրագրերի իրականացումը:
 
Վենետիկում ցուցահանդեսի բացումով, որը լայնորեն լուսաբանվեց տեղական զանգվածային լրատվամիջոցների կողմից, տրվեց Իտալիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը:
 
Աղբյուրը՝ www.mfa.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: