Նորություններ

Լևոն Արոնյանը կմրցի Մագնուս Կարլսենի հետ

Սպորտ 2015-01-15

“Tata Steel Chess” շախմատային սուպերմրցաշարում, որն ընթանում է Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում, այսօր՝ հունվարի 15-ին, կկայանա 5-րդ տուրը: Այս տուրի կենտրոնական պարտիայում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը սևերով կմրցի Լևոն Արոնյանի հետ:
4 տուրերում Հայաստանի հավաքականի առաջատարը հավաքել է 1.5 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի առաջին համարը՝ 2:
 
3.5 միավորով առաջին տեղում գտնվող ուկրաինացի Վասիլի Իվանչուկը սևերով կհանդիպի չինացի Դին Լիրենին, իսկ իտալացի Ֆաբիանո Կարուանայի մրցակիցը լեհ Ռադոսլավ Վոյտաշեկն է, ով երրորդ տուրում հաղթել էր Մագնուս Կարլսենին:
 
“Tata Steel Chess-2015”, 5-րդ տուր
 
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Լևոն Արոնյան (Հայաստան)
Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան) - Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)
Դին Լիրեն (Չինաստան) - Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Հոու Յիֆան (Չինաստան)
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Բահադուր Ջոբավա (Վրաստան)
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Լյուկ Վան Վելի (Հոլանդիա)
Իվան Շարիչ (Խորվաթիա) - Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան):
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: