Նորություններ

«Յուվենտուսը» կառաջարկի վարձակալման տարբերակ

Սպորտ 2015-01-14

Թուրինի «Յուվենտուսի» հետաքրքրությունը Դորտմունդի «Բորուսիայում» խաղացող Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ դեռևս կբավարարվի վարձակալման տարբերակով:
Իտալիայի չեմպիոնի ներկայացուցիչներն առաջիկայում կբանակցեն 25-ամյա ֆուտբոլիստի հետ, ով դեռ չի ցանկանում հեռանալ գերմանական ակումբից:
 
«Յուվենտուսը» մտադիր է կես տարով վարձակալել Մխիթարյանին, իսկ այս մրցաշրջանի վերջում գնել նրա տրանսֆերային իրավունքը:
 
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ հետաքրքրությունը հաստատել են նաև «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ու թիմի գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան:
 
Այս օրերին կիսապաշտպանը «Բորուսիայի» հետ հավաքի է մասնակցում Իսպանիայում, որտեղ շարունակում է վերականգնողական փուլը:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: