Նորություններ

Կանցկացվեն չորրորդ տուրի խաղերը

Սպորտ 2015-01-13

“Tata Steel Chess” շախմատային սուպերմրցաշարում, որն ընթանում է Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում, հունվարի 13-ին կանցկացվեն չորրորդ տուրի խաղերը:

Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի լեհ Ռադոսլավ Վոյտաշեկին, ով նախորդ տուրում հաղթել էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին:

Պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 16:30-ին: Երրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են 2.5 միավոր հավաքած Ֆաբիանո Կարուանան ու Վասիլի Իվանչուկը:

"Tata Steel Chess-2015", չորրորդ տուր
 
Լևոն Արոնյան (Հայաստան) - Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան)
Լյուկ Վան Վելի (Հոլանդիա - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)
Ֆաբիանո Կարուանա (Իտալիա) - Ուեսլի Սո (ԱՄՆ)
Հոու Յիֆան (Չինաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)
Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)
Բահադուր Ջոբավա (Վրաստան) - Իվան Շարիչ (Խորվաթիա)
Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) - Դին Լիրեն (Չինաստան):
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: