Նորություններ

Հաճախ օգտագործեք մեղր

Ուշագրավ 2015-01-12

Գաղտնիք չէ, թե որքան օգտակար է մեղրը առողջության համար: Ստորև ներկայացվում է ևս մի քանի պատճառ, որպեսզի առօրյայում առավել շատ գործածվի մեղրը: Մեղրը պարունակում է հակամանրէային, հակասնկային և հակավիրուսային ազդեցություն ապահովող նյութեր, ուստի մեղրն օգտակար է ուտել մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ գրիպի և մրսածության դեպքում:

Ասում են՝ մեղրը սպանում է վիրուսներն ու մանրէները և հակաբորբոքային ազդեցություն ունի՝ այսպիսով օգնելով ավելի արագ ապաքինվել: Մեղրը նաև ամրապնդում է իմունիտետը:

Մեղրը հարուստ է վիտամիններով և օգտակար նյութերով: Այն պարունակում է В խմբի վիտամիններ և վիտամին С, կալիում, երկաթ, մագնեզիում, նատրիում, կալցիում, ծծումբ, քլոր, ֆրուկտոզա և գլյուկոզա: Բոլոր այս նյութերն օգտակար են օրգանիզմի համար:
 
Հնդկացորենի մեղրը հարուստ է երկաթով, այնպես որ այն կարող է զգալիորեն օգնել անեմիա ունեցող մարդկանց:
Մեղրն օրգանիզմը հագեցնում է կալցիումով, ինչպես նաև այն պահում է օրգանիզմում, ուստի մեղրը շատ օգտակար է ատամների և ոսկրերի համար:
 
Մեղրը բարելավում է մարսողությունը և նյութափոխանակությունը: Որոշ մարդկանց համար մեղրը կարող է նաև վնասակար լինել: Առաջին հերթին այն վնասակար է ալերգիկ հիվանդների համար:
 
Մեղրի օգտագործումը կարող է թոքերի այտուցի հանգեցնել և նույնիսկ շնչահեղձության, ուստի, եթե Դուք նախկինում երբևէ մեղր չեք օգտագործել, փորձեք այ ոչ մեծ չափաբաժնով: Եթե ալերգիա չառաջանա, կարող եք վստահորեն մեղրը ներառել սեփական սննդակարգի մեջ:
 
Աղբյուրը՝ med.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: