Նորություններ

Լևոն Արոնյանը՝ “Tata Steel Chess”-ի մասնակից

Սպորտ 2015-01-10

“Tata Steel Chess” շախմատային սուպերմրցաշարում, որը կընթանա Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջին հանդիպումը կունենա խորվաթ գրոսմայստեր Իվան Շարիչի հետ, ով ունի մրցաշարի ամենացածր վարկանիշը:
Հունվարի 10-ին կայանալիք առաջին տուրում Հայաստանի շախմատի հավաքականի առաջատարը կխաղա սևերով:
 
Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը “Tata Steel Chess”-ի քառակի հաղթող է: 13 տուրից բաղկացած մրցաշարն ավարտվելու է հունվարի 25-ին:
 
B մրցաշարում ընդգրկված ԱՄՆ-ն ներկայացնող 14-ամյա գրոսմայստեր Սամվել Սևյանը կմեկնարկի մրցախաղը հոլանդացի գրոսմայստեր Ռոբին Վան Կամպենի հետ:
 
“Tata Steel Chess”, առաջին տուր
 
Իվան Շարիչ (Խորվաթիա) – Լևոն Արոնյան (Հայաստան)
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)
Դին Լիրեն (Չինաստան) - Ֆաբիանո Կարուանա (Իտալիա)
Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) - Լյուկ Վան Վելի (Հոլանդիա)
Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) - Բահադուր Ջոբավա (Վրաստան)
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Ռադոսլավ Վոյտաշեկ (Լեհաստան)
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Հոու Յիֆան (Չինաստան):
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: