Նորություններ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը նվաճել է երեք մեդալ

Սպորտ 2013-04-05

ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը հայտնում է, որ տարբեր երկրներում զուգահեռաբար անցկացված միջազգային բարձր կարգի մրցաշարերի մասնակցել է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի երկու խումբ:

Ուկրաինայի Խերսոն քաղաքում գյումրեցի Հովհաննես Բաչկովը (60 կգ) հաղթեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի 5-րդ մրցանակակիր՝ ազգությամբ ուզբեկ Գաիբ Նազարովին, ուկրաինացի Օլեգ Չեռնյակին, իսկ խերսոնցի Պավել Իշչենկոյի դեմ եզրափակիչ մենամարտում մրցավարները միավորների չնչին տարբերությամբ հաղթանակը շնորհեցին ուկրաինացի մարզիկին:

Ղազախստանի Ուրալսկ քաղաքի մրցաշարում երևանցիներ Կորյուն  Սողոմոնյանը (49 կգ) և Ազատ Դավթյանը (91 կգ)  գրավեցին երկրորդ տեղը։

Այժմ Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է մայիսի 31-ին Մինսկում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը։

Աղբյուր՝ www.news.am

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: