Նորություններ

Ավետարանական առակները Նոր Կեսարիայի միջնակարգ դպրոցում

Կրթական 2014-12-29

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հոգևոր հովանավորությամբ նախաձեռնել էր «Ավետարանական առակները հայ դպրոցում» ծրագիրը:

Ծրագիրն իրականացնելու համար ընտրվել են հենց առակները, որովհետև Հիսուսը ժողովրդի հետ խոսում էր առակներով:

Օրերս Նոր Կեսարիայի միջնակարգ դպրոցում աշակերտները ՀԵՊ-ի ուսուցչուհի Սեդա Բաղդասարյանի ղեկավարությամբ բեմադրեցին «Բարի սամարացու», «Մաքսավորի և փարիսեցու» առակները:
 
Դպրոցականներն աշխատել էին մեծ ուրախությամբ: Նախապատրաստական աշխատանքները նպաստավոր միջավայր էին ստեղծել երեխաների քրիստոնեական դաստիարակության գործում:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: