Նորություններ

«Զվարթ տրամաբանություն»

Կրթական 2014-12-29

Օրերս Գյումրու թիվ 40 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Զվարթ տրամաբանություն» խորագրով մաթեմատիկական մրցույթ-վիկտորինա, որը կազմակերպել էր IV «բ» դասարանի դասվար Լիանա Պետրոսյանը:

Մրցույթի նպատակն էր զարգացնել աշակերտների մոտ մաթեմատիկական տրամաբանություն, արագ կողմնորոշվելու հմտություն: Մրցույթը հետաքրքիր և բովանդակալից էր:

Մրցույթն սկսվեց ողջույնի խոսքով և բարեմաղթանքներով, այնուհետև ներկայացվեցին մասնակից թիմերը:
 
Մրցույթի ընթացքում ժյուրին ստուգեց և գնահատեց թիմերի մաթեմատիկական գիտելիքները, տրամաբանությունը: Հաղթող թիմի անդամները պարգևատրվեցին խրախուսական նվերներով:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: