Նորություններ

1973 թվականին ստեղծվեց բջջային հեռախոսը

Ուշագրավ 2013-04-04

1973 թվականի ապրիլի 3-ին՝ 40 տարի առաջ, «Մոտորոլա» ընկերությունը Նյու Յորքի Հիլթոն հյուրանոցում մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց առաջին բջջային հեռախոսը։

«Մոտորոլայի» ավագ ինժեներ, բջջային կապի հայր անվանումը ստացած ուկրաինական ծագումով ամերիկացի Մարտին Քուպերը լրագրողներից մեկին փողոց է հրավիրում կատարելու ցուցադրական զանգը նրա ձեռքի հեռախոսին։ Ի դեպ, ինքը՝ Քուպերը, ասել է, որ չի հիշում լրագրողի անունը։

Փորձնական զանգեր մինչ այդ անշուշտ շատ են արվել, սակայն առաջին նպատակային զանգը Քուպերն արել է «Մոտորոլայի» մրցակից ընկերության՝ «AT&T-ի Bell» լաբորատորիայի աշխատակից Ջոել Էնգելին, սակայն վերջինս պնդել է, որ չի հիշում, որ նման զանգ է ստացել։

Մարտին Քուպերը համարվում է աշխարհի ամենաազդեցիկ ու միևնույն ժամանակ ամենաչճանաչված հայտնագործող գիտնականներից մեկը։ «DynaTAC» անվանումով հայտնի առաջին բջջային հեռախոսով հնարավոր էր խոսել 35 րոպե, այն 22 սանտիմետր էր և ուներ 1 կիլոգրամ քաշ։ Եվս 10 տարի էր անհրաժեշտ, որպեսզի հեռախոսի քաշը կիսով նվազեր ու սկսվեր դրա արտադրությունը։

1983 թվականին սկսվեց դրանց արտադրությունը։ Այն ժամանակ դրանք արժեին մոտ $4000։ Տեղեկություններ կան, որ 85-ամյա գիտնականը գրեթե երկու ամիսը մեկը փոխում է հեռախոսը։

Աղբյուր՝ www.shamshyan.am

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: