Նորություններ

Գիտնականների նոր բացահայտումը

Ուշագրավ 2014-12-29

Մասնագիտական հետազոտությունների շնորհիվ բրիտանացի գիտնականները հայտնաբերել են 12 գեն, որոնք կարող են տարաբնույթ հիվանդությունների պատճառ դառնալ, ինչպես օրինակ՝ սրտի արատ, մկանային կծկումներ և երրեխաների մտավոր հետամնացություն: Որոշ մուտացիաներ ծնողներից ժառանգաբար են փոխանցվում, իսկ մյուսներն առաջանում են զարգացման ընթացքում:
Խանգարումների մի մասի զարգացման համար հատուկ գենետիկ ախտորոշում գոյություն չունի: Խանգարումների մի մասը հանդիպում է հազվադեպ, և դրանց նախանշանները կարող են անցնել մի մարդուց մյուսին:
 
Զարգացման առավել տարածված խնդիրներից են ֆիզիկական արատները, մարդկային աճի խանգարումը, ինչպես նաև ուսման և վարքի հետ կապված խնդիրները:
 
Դրանք կարող են զուգորդվել էպիլեպսիայի, աուտիզմի, շիզոֆրենիայի և աճի հետ կապված խնդիրներով: Դրանց մեծ մասը ձևավորվում է մինչ երեխայի ծնունդը, սակայն որոշները զարգանում են ավելի ուշ:
 
Աղբյուրը՝ www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: