Նորություններ

Ստեղծվել է ինտերակտիվ քարտեզ

Ուշագրավ 2014-12-27

Ժամանակակից տեխնոլոգրաների առաջընթացն ու զարգացումը հնարավորություն է տվել գիտնականներին ստեղծելու ինտերակտիվ քարտեզ: Քարտեզը ցույց է տալիս ԱՄՆ-ով հոսող յուրաքանչյուր գետ և դրա ուղղությունը:
Այն կազմվել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալների վրա: 
 
Հետաքրքիր շարժանկարը ներկայացնում է ԱՄՆ-ի տարածքում գտնվող 250.000 գետ, որոնց թվում ամենաերկարը Միսուրին է` 4.088 կմ երկարությամբ:
 
Մինչդեռ ամենախորն ու ջրառատը Միսիսիպին է: 
 
Պարբերականը մանրամասնում է, որ ինտերակտիվ քարտեզի վրա գետերը նշված են տարբեր գույներով` կախված նրանից, թե ինչ ուղղությամբ են դրանք հոսում: 
 
Աղբյուրը՝ www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: