Նորություններ

Ծերացումը դանդաղեցնող մթերքները

Ուշագրավ 2014-12-26

Մասնագետները ներկայացրել են այն սննդամթերքները, որոնք դանդաղեցնում են ծերացման գործընթացը։ Այդ մթերքները նվազեցնում են հիպերտոնիայի, ճարպակալման, շաքարախտի և բոլոր այն հիվանդությունների զարգացման հավանականությունը, որոնք ճանաչում է օրգանիզմը։ Կարևորն այն է, որ առօրյա սննդակարգում լինեն բանջարեղեններ, սպիտակուցներ, քայքայվող ճարպեր, բջջանյութեր, վիտամիններ և հակաօքսիդանտներ։

Հիմնվելով այս պնդման վրա՝ մասնագետները ցուցակի մեջ են ներառել քաղցկեղի հավանականությունը նվազեցնող բրյուսելյան կաղամբը։ Սկզբունքորեն այն կարելի է փոխարինել բրոկոլիով, կալեով, սպիտակ կամ գունավոր կաղամբով։ Դրանք բոլորն էլ հարուստ են հակաօքսիդանտներով, բջջանյութերով, վիտամիններով ևհանքանյութերով:

Այնուհետեւ հաջորդում է սաղմոնը։ Այս ձկնատեսակը սրտի և նյարդային համակարգի համար օգտակար սպիտակուցների և օմեգա-3 ճարպաթթուների արժեքավոր աղբյուր է։ Դրանք նաև նպաստում են մաշկի և մազերի առողջությանը։ Նույն օգտակար նյութերով են հարուստ նաև սարդինաները, միդիան, ծովատառեխը, իշխանը կամ վահանաձուկը։ Նորման՝ նվազագույնը 2 չափաբաժին շաբաթական:
 
Երրորդ տեղը նվաճել է նույնպես սպիտակուցներով հարուստ նուշը, որի մեջ կարելի է գտնել օգտակար ճարպեր, մագնեզիում, ցինկ։ Նուշը հեշտ է փոխարինել պիստակով և հունական ընկույզով (օրը մեկ ունցիա)։ Յոգուրտը և կինոան իսկական սուպեր մթերքներ են։ Առաջինը հագեցած է կալցիումով, սպիտակուցներով, վիտամին D-ով, պրոբիոտիկ մանրէներով, որոնք օգտակար են ոսկորների, մկանների և մարսողության համար (օրը 1-2 չափաբաժին):
 
Կինոան իր հերթին տրամադրում է բջջանյութի, կալցիումի, երկաթի օրական նորման, իսկ օրը պետք է ուտել կես բաժակ։ Կանաչ թեյը վաղուց է հայտնի իր եզակի հատկություններով։ Այն հզոր հակաօքսիդանտ է և փրկություն սրտանոթային համակարգի համար։ 
 
Ինչպես ցույց է տալիս հետազոտությունը, օրական 5 բաժակ կանաչ թեյ խմելն իսկապես ամրապնդում է առողջությունը։ Թեյի հետ կարող է համեմատվել միայն հապալասը։ Բնորոշ գույնը հատապտղին անտոցիան հակաօքսիդանտն է տալիս։ Ուստի բոլոր վառ գույնի հատապտուղներն էլ օգտակար են:
 
Աղբյուրը՝ med.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: