Նորություններ

Հայ շախմատիստների գրանցած արդյունքները

Սպորտ 2014-12-26

Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը Ալ Էյն քաղաքում տնթացող օփենի ութերորդ տուրում պարտության մատնեց մինչ այդ առջևից ընթացող գրոսմայստեր Գայոս Նիգալիձեին (Վրաստան): Այս հաղթանակից հետո Պետրոսյանը, վերջին տուրից առաջ ութ հնարավորից վաստակելով 6,5 միավոր, գրոսմայստեր Վլադիմիր Օնիշչուկի (Ուկրաինա) հետ գլխավորում է աղյուսակը:
Հոլանդիայի Գրոնինգենում անցկացվող շախմատային մրցաշարում գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը չորս տուրից հետո վաստակել է 3,5 միավոր: Նա կես միավորով հետ է մնում առաջատարից` միջազգային վարպետ Ալեքսանդր Դոնչենկոյից (Գերմանիա):
 
Վահե Բաղդասարյանն ունի 3, Մհեր Հովհաննիսյանը` 2,5, Տիգրան Սիմոնյանը` 2 միավոր: ԱՄԷ-ի Ալ Էյնում ընթացող մրցաշարի 7-րդ տուրում բոլոր 8 հայ շախմատիստները տարել են հաղթանակներ են:
 
7 տուրից հետո Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակել է 5,5 միավոր: Նա կես քայլով  հետ է մնում առաջատարից` գրոսմայստեր Գայոս Նիգալիձեից (Վրաստան):
 
Լևոն Բաբուջյանը և Արման Փաշիկյանն ունեն 5-ական, Սամվել Տեր-Սահակյանը, Հովիկ Հայրապետյանը և Մանուել Պետրոսյանը` 4,5-ական, Մարիա Կուրսովան` 4, Լիլիթ Գալոյանը 3,5 միավոր:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: