Նորություններ

Երկրաչափության «տոն» Վարդաբլուրի միջնակարգ դպրոցում

Կրթական 2014-12-25

ՀՀ Լոռու մարզի Վարդաբլուրի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանցիներն ու դասարանի ղեկավարը՝ մաթեմատիկայի ուսուցչուհի Գայանե Ասրյանը, ուշագրավ միջոցառում էին կազմակերպել՝ նվիրված երկրաչափություն առարկային:

Երեխաները մեծ ոգևորությամբ և պատրաստվածությամբ հանդիսատեսին ներկայացրեցին առարկայի ծագման պատմությունը, նրա անհրաժեշտությունը, կիրառությունների լայն  շրջանակներն  ու  առանձնահատկությունները:

Հնչեցին մի շարք առարկայական հանելուկներ և շուտասելուկներ, երգերի ինպրովիզացիաներ, ինչպես նաև ասույթներ: Միջոցառումը շատ ուսանելի էր և  հագեցած: Տոնն իրոք ստացվեց:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: