Նորություններ

Շախմատային անցուդարձ

Սպորտ 2014-12-25

Ալ Էյնում (ԱՄԷ) շարունակվող շախմատային մրցաշարում գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը 6 տուրից հետո վաստակել է 4,5 միավոր: Լևոն Բաբուջյանը և Արման Փաշիկյանն ունեն 4-ական, Սամվել Տեր-Սահակյանը, Հովիկ Հայրապետյանը և Մանուել Պետրոսյանը` 3,5-ական, Մարիա Կուրսովան` 3, Լիլիթ Գալոյանը 2,5 միավոր:
Աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Գայոս Նիգալիձեն (Վրաստան):
 
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը և միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը Հոլանդիայի Գրոնինգենում ընթացող մրցաշարում երեք տուրից հետո վաստակել են 2,5-ական միավոր:
 
Նրանք կես միավորով հետ են մնում երեք առաջատարներից: Մհեր Հովհաննիսյանն ունի 2, Տիգրան Սիմոնյանը` 1 միավոր:
 
Աղբյուրը՝ www.armchess.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: