Նորություններ

Արթուր Աբրահամը պատրաստվում է փետրվարյան մենամարտին

Սպորտ 2014-12-24

Անգլիացի բռնցքամարտիկ Փոլ Սմիթի դեմ ռևանշ մենամարտին է պատրաստվում Արթուր Աբրահամը, ով պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում “WBO” վարկածով աշխարհի չեմպիոն է:

«Մարզում, մարզում, մարզում փետրվարին Բեռլինում կայանալիք մենամարտի համար»,- նշել է Աբրահամը:

Հիշեցնենք, որ Սմիթի և Աբրահամի միջև մենամարտը տեղի կունենա 2015թ.-ի փետրվարի 21-ին Բեռլինում:
 
Հայ բռնցքամարտիկի հաջորդ մրցակիցը պետք է լիներ Ռոբերտ Շտիգլից - Ֆելիքս Շտուրմ զույգի հաղթողը, սակայն այդ մենամարտը նոյեմբերի 7-ին ավարտվել էր ոչ ոքի:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: