Նորություններ

Բացահայտվել է թռչունների՝ աղետը կանխազգալու «գաղտնիքը»

Ուշագրավ 2014-12-22

Գաղտնիք չէ, որ կենդանական աշխարհում շատ տարատեսակներ ունակ են նախապես զգալու սպասվող աղետը: Այսպես, գիտնականները կարողացել են պարզել, թե մասնավորապես թռչուններին ինչպես է հաջողվում կանխազգալ աղետը. թռչուններին դա հաջողվում է մոտեցող փոթորկի ինֆրաձայնային ազդանշանները լսելու ունակության շորհիվ։

Այդ թեմայի շուրջ ուսումնասիրությունը հրապարակվել է “Current Biology” ամսագրում։ 2014 թվականի ապրիլի վերջին ԱՄՆ-ի հարավին պատուհասել է հզոր փոթորիկ, որի հետևանքով մահացել է 35 մարդ և հասցվել ավելի քան 1 մլրդ դոլարի վնաս։

 
Կենսաբանները պարզել են, որ “Vermivora chrysoptera” տեսակի թռչունները փոթորկի մոտենալուց 2 օր առաջ անսպասելիորեն լքել են վայրը և չվել 700 կմ հեռու։ 
 
Թռչունների «երթուղու» մասին գիտնականներն իմացել են շնորհիվ “GPS”-սարքերի. դրանք ամրացրել են մի քանի թռչունի նրանց տեղաշարժն ուսումնասիրելու համար։  
 
Աղբյուրը՝ www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: