Նորություններ

ՊՍԺ-«Բարսելոնա» խաղն ավարտվեց ոչ-ոքի

Սպորտ 2013-04-03

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղային օրում Փարիզում տեղի ունեցավ ՊՍԺ-«Բարսելոնա» հանդիպումը: «Պարկ դե Պրենս» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:

Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում: ՊՍԺ-ն շատ վստահ սկսեց հանդիպումը և կարող էր արագ բացել հաշիվը, բայց Էզեկյել Լավեցիի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Առաջին խաղակեսը հարուստ էր գոլային պահերով: «Բարսելոնայից» գոլային պահեր ունեին Անդրես Ինյեստան և Մեսսին: Առաջին խաղակեսում հաշիվը բացվեց 38-րդ րոպեին. Դանի Ալվեսի ֆանտաստիկ փոխանցումից հետո հաշիվը բացեց Լիոնել Մեսսին:

Երկրորդ խաղակեսի սկսվելուց առաջ պարզ դարձավ, որ կատալոնացիների առաջատար Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել և չի կարողանալու շարունակել հանդիպումը: Նրա փոխարեն դաշտ դուրս եկավ Ֆրանչեսկ Ֆաբրեգասը: Եթե առաջին խաղակեսում ընթանում էր փակ ֆուտբոլ, ՊՍԺ-ն փորձում էր հակագրոհների մարտավարությունը կիրառել, ապա երկրորդում ամբողջությամբ այլ պատկեր էր: Փարիզցիները գրոհում էին մեծ ուժերով, և ժամանակ առ ժամանակ սուր հակագրոհների հնարավորություն էր տրվում «Բարսելոնային»: Այնուամենային, ՊՍԺ –ի գրոհները արդյունք տվեցին: 80-րդ րոպեին, անկյունայինի խաղարկումից հետո Զլատան Իբրահիմովիչը հավասարեցրեց հաշիվը: 90-րդ րոպեին, Ալեքսիս Սանչեսի նկատմամբ կանոնների խախտման համար, 11 մետրանոց նշանակվեց ՊՍԺ-ի դարպասին, որն էլ անվրեպ իրացրեց Չավին: Ավելացրած ժամանակի վերջին վայրկյաններին ՊՍԺ-ն կարողացավ փրկել հանդիպումը: Գոլի հեղինակ դարձակվ Մատյուիդին:

Թիմերի պատասխան հանդիպումը կայանալու է ապրիլի 10-ին, Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում:

Սկզբնաղբյուր՝ www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: