Նորություններ

Ֆուտբոլային պայքար՝ հաղթանակի ակնկալիքով

Սպորտ 2014-12-20

Փոխչեմպիոնին մեկ միավորով զիջող Բրեմենի «Վերդերի» և Դորտմունդի «Բորուսիայի» միջև անցկացվելք խաղը կլինի վճռական: Առաջին հայացքից դորտմունդցիների համար բարդ չի լինի նրանցից հաղթանակ կորզելը, սակայն ինչպես «Բորուսիան», այնպես էլ «Վերդերը» պայքարելու է Բունդեսլիգայից դուրս չմնալու համար:

Դորտմունդի «Բորուսիա»

Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի անդունդում գտնվող «Բորուսիան» այս տարի կպայքարի վերջին անգամ: Գերմանիայի փոխչեմպիոնները նախորդ վեց տուրերում ընդամենը մեկ հաղթանակ են գրանցել, երկու ոչ-ոքի և երեք պարտություն:
 
Իսկ 16-րդ տուրում դորտմունդցիները մրցում էին երկրորդ տեղում գտնվող «Վոլֆսբուրգի» դեմ: Յուրգեն Կլոպի թիմը խաղաց առանց վնասվացքից ապաքինվող հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի: Չնայած հիանալի խաղին` նրանք այս մրցաշրջանում ոչ առաջին անգամ բաց թողեցին հաղթանակը:
 
«Բորուսիային» չհաջողվեց պահպանել խաղի ընթացքում երկու անգամ ձեռք բերած առավելությունը: Խաղն ավարտվեց ոչ ոքի` 2:2 հաշվով: Յուրգեն Կլոպը ստիպված կլինի մեկնարկային կազմում որոշ փոփոխություններ կատարել. նախորդ տուրում Նևեն Սուբոտիչը ստացավ 5-րդ դեղին քարտը, և նրան այս տուրում կփոխարինի Մաթիաս Գինտերը:
 
Բրեմենի «Վերդեր»
 
Ինչպես «Բորուսիան», այնպես էլ «Վերդերը» խաղում է Բունդեսլիգայից դուրս չմնալու համար: Թիմի գրանցած արդյունքները հեռու են լավատեսական լինելուց՝ 16 խաղում միայն 3 հաղթանակ, 5 ոչ ոքի և 8 պարտություն:
 
«Վերդերի» համար նախորդ տուրը բավական ծանր հարված է հասցրել թիմի հոգեբանական վիճակին. Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 4:1 հաշվով հաղթանակ տարավ` ուղարկելով «Վերդերին» աղյուսակի անդունդը (18-րդ տեղ):
 
Թիմի անհաջողության գլխավոր պատճառը խաղային մարտավարությունն է` նրանք լավ հարձակվում են և հաճախ լավ եզրափակում գրոհները, սակայն մեծ թվով անհատական սխալները և թույլ պաշտպանությունը «Վերդերին» նետել են մրցաշարային աղյուսակի վերջին տեղը:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: