Նորություններ

Ճապոնացիների երաժշտական նորամուծությունը

Ուշագրավ 2014-12-19

Մերօրյա արագ թվայնացվող ժամանակաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաները հանարավորություն են ընձեռում նորամուծություններ կատարելու գործունեության տարբեր ոլորտներում: Այսպես, Ճապոնիայի Ցուկուբայի համալսարանի մասնագետները մշակել են յուրահատուկ համակարգ, որը թույլ է տալիս դաշնամուր նվագել՝ չօգտագործելով ձեռքերը:

Նվագելիս դաշնակահարը պետք է հատուկ ակնոց կրի, որը զգայուն սենսորների օգնությամբ հետևում է աչքերի շարժմանը։ Նվագողն իր առաջ տեսնում է ստեղներ, որոնք նշանակում են ոչ թե առանձին նոտաներ, այլ ամբողջ ակորդ:

Նա պետք է հաջորդաբար նայի դրանց վրա, որպեսզի դրանք նվագեն։ Նման մեթոդը թույլ է տալիս դեռևս  միայն ակորդներ նվագել, այլ ոչ մեղեդի: Համալսարանում հույս ունեն, որ իրենց մշակումից կօգտվեն հատկապես հաշմանդամները:
 
Մասնագետները հայտնել են նաև, որ մոտ ժամանակում մտադիր են ստեղծել նույնատիպ համակարգ, որը թույլ կտա նվագել այլ գործիքներ, մասնավորապես՝ կիթառ։
 
Աղբյուրը՝ www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: