Նորություններ

Նորամուծություն չինական դպրոցներում

Ուշագրավ 2014-12-18

Չինաստանի դպրոցներում ֆուտբոլը շուտով կդառնա պարտադիր առարկա: Այս նորարարության նախաձեռնողը երկրի նախագահ Սի Ցզինպինն է, ով դեռ մանկուց հետաքրքրվել է ֆուտբոլով։

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 88-րդ հորիզոնականը զբաղեցնող Չինաստանի հավաքականը միայն մեկ անգամ է հայտնվել աշխարհի առաջնությունում (2002թ.), որտեղ նույնիսկ մեկ գոլ չի հեղինակել։ 

Սի Ցզինպինը հույս է հայտնել, որ Չինաստանը կարող է անցնել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ և նույնիսկ հաղթել։
 
Երբ 2017թ.-ին մոտ 20.000 չինական դպրոց նոր մարզադաշտեր և ենթակառուցվածքներ ստանան, դա կպայմանավորի 100.000 նոր ֆուտբոլիստների ի հայտ գալը։
 
2016թ.-ին համալսարան ընդունվելու ժամանակ ցանկության դեպքում հնարավոր կլինի նաև ֆուտբոլի քննություն հանձնել։  
 
Աղբյուրը՝ www.tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: