Նորություններ

Շախմատային ձեռքբերումներ

Սպորտ 2014-12-17

Հովհաննես Գաբուզյանը Կրեսպիի հուշամրցաշարում, որն անց է կացվել Միլանում, վաստակելով 5,5 միավոր, 28 մասնակիցների մեջ գրավել է չորրորդ տեղը: 7 միավորով մրցաշարի հաղթող է դարձել լիտվացի գրոսմայստեր Էդուարդաս Ռոզենտալիսը: Այս օրերին էլ Գաբուզյանը մասնակցում է Իտալիայի մեկ այլ քաղաք Պադովայում մեկնարկած բաց մրցաշարին:
Երկրորդ տուրից հետո Հովհաննեսը վաստակել է 2 միավոր և յոթ շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը:
 
Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում շրջանային մրցակարգով անցկացվող կանանց մրցաշարի 6 տուրերից հետո 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
 
Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանն ամերիկյան Լոուրենսում կայացած մրցախաղում 4,5:1,5 հաշվով պարտության է մատնել ամերիկացի գրոսմայստեր Խուլիո Բեքերային:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: