Նորություններ

Բլից մրցաշարում գրանցված արդյունքները

Սպորտ 2014-12-16

Համաշխարհային մտավոր խաղերում եզրափակվել է 30 տուրից բաղկացած շախմատային բլից մրցաշարը, որում Լևոն Արոնյանը զբաղեցրել է չորրորդ տեղը: Դեկտեմբերի 15-ին կայացել են երրորդ օրվա 10 պարտիաները, որոնցում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատարը հավաքել է 6 միավոր:
 Նա մրցաշարն ավարտել է 17.5 միավորով և 2 միավոր զիջել հաղթողի կոչմանն արժանացած ռուս Ալեքանդր Գրիշչուկին: Երկրորդ տեղը գրաված ֆրանսիացի Մաքսիմ Վիշե Լագրավը վաստակել է 18.5 միավոր:
 
Հիշեցնենք, որ մեկնարկային 10 պարտիաներից հետո Արոնյանը 7 միավորով առաջատարների թվում էր, իսկ երկրորդ օրվանից հետո 11.5 միավորով բաժանում էր 4-5-րդ տեղերը: 30 տուրերում նա տարել է 13 հաղթանակ, կրել 8 պարտություն և 9 պարտիա ավարտել ոչ ոքի:
 
Պեկինում արագ շախմատի մրցաշարում ևս հայ գրոսմայստերը գրավել էր չորրորդ տեղը։ Դեկտեմբերի 16-ին կմեկնարկի բասկյան խաղը: Չինական մրցմանը մասնակցում են նաև Գրիշչուկը, Նեպոմնյաշչին, Մամեդյարովը, Վաշիե-Լագրավը, Իվանչուկը, Դոմինգես Պերեսը, Պոնոմարյովը, Ռաջաբովը, Գելֆանդը, Լեկոն, Բաքրոն, Վան Յուն, Վոյտաշեկը, Վան Հաոն, Հարիկրիշնան:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: